Գլխավոր Հասարակություն 

Դասադուլ՝ Զանգակատան դպրոցում. Պահանջում են տնօրեն Թամարա Հովհաննիսյանի հրաժարականը

analitik.am

Արարատի մարզի Զանգակատուն գյուղում, այն բանից հետո, երբ գյուղացիների ակցիաների արդյունքում պաշտոնանկ արվեց համայնքապետը և ընտրվեց նոր համայնքապետ, հիմա էլ հերթը հասել է դպրոցի տնօրենին:

Ինչպես Analitik.am-ին հայտնում են գյուղից, այսօր աշակերտների 70-80 տոկոսը դասի չեն գնացել: Համայնքի բնակիչները փորձում են դասադուլների միջոցով հասնել նրան, որ տնօրեն Թամարա Հովհաննիսյանը հրաժարական տա:

Մեր զրուցակիցը նշեց, որ վերջինս չարաշահում է պաշտոնեական դիրքը՝ այն ծառայեցնելով անձնական նպատակներով:

Գյուղի բնակիչները պահանջում են, որպեսզի Հովհաննիսյանը վայր դնի լիազորությունները:

Նույն շարքից