Բարի օր Քաղաքականություն 

Էջմիածին համայնքին Մանվել Գրիգորյանը որևէ տարածք չի հանձնել. Դիանա Գասպարյան

analitik.am

Էջմիածին քաղաքում կրքերը հանդարտվել են, քաղաքը վերադարձել է իր բնականոն կյանքին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում կրքերը բորբոքվել էին Մանվել Գրիգորյանին ազատ արձակելուց հետո: Սակայն այն բանից հետո, երբ Գրիգորյանը կրկին կալանավորվեց, ամեն ինչ հանդարտվեց:

Ինչ վերաբերում է Արշալույս համայնքին, որտեղ բնակիչները պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի (Մանվել Գրիգորյանի եղբոր տղան է) հրաժարականը, Գասպարյանն ասաց, որ այդ համայնքը կապ չունի Էջմիածնի հետ և հարցի հասցեատերն ինքը չէ:

Տիկին Գասպարյանը նշեց, որ քաղաքացիները մեծ ակնկալիքներ ունեն՝ հավելելով, որ եղանակային պայմանների բարելավմանը հետևելու են ասֆալտապատման աշխատանքներ՞

Քաղաքապետը խոսեց նաև օպտիմալացման մասին՝ նշելով, որ արդեն օպտիմալացում եղել է, ինչի արդյունքում արդեն որոշ գումարներ խնայվել են: Նա նաև բացառեց ատկատները:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ Մանվել Գրիգորյանի ոտարածքներից որոշները տրվելու են պետությանը, Գասպարյանը խոսեց գործարանի տարածքի մասին՝ հայտարարելով, որ այն տրվել է պետգույքի կառավարմանը, իսկ Էջմիածին համայնքին Մանվել Գրիգորյանը որևէ տարածք չի հանձնել:

Նույն շարքից