Քաղաքականություն 

Շոկային իրավիճակի մասին տեղեկություն եմ ստացել. Նաիրա Զոհրաբյան

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկման սկզբում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ շոկային իրավիճակի մասին տեղեկություն է ստացել:

«Վերջին 10 օրերի ընթացքում ես անընդհատ ահազանգեր եմ ստանում տարբեր քաղաքացիներից, շտապ օգնության կանչի դեպքում գալիս է մեքենան և հրաժարվում թոքային ծանր հիվանդ մարդկանց տեղափոխել հիվանդանոց՝ պահանջելով նախ զանգել հիվանդանոց, եթե տեղ կա, կտեղափոխեն: Պայմանավորվածություն կա, քանի որ հիվանդանոցները գերծանրաբեռնված են, տեղ չկա, և դրա համար կատեգորիկ չեն տեղափոխում»,- ասաց Ն.Զոհրաբյանը՝ նշելով, որ խոսքը հատկապես թոքային և շնչուղիների հիվանդություններով հիվանդների մասին է:

Նա նշեց, որ այսօր առավոտյան զանգել և ճշտել է, որ իրականում կա նման բան. «Սա ուղղակի շոկ է»:

168.am

  • 174
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    176
    Shares

Նույն շարքից