Հայաստան Քաղաքականություն 

Սիրիա զորք չի ուղարկվել. Ռուբեն Ռուբինյան

analitik.am

Սիրիա զորքի չի ուղարկվել, ուղարկվել է մասնագետների խումբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ ՀՀ ՊՆ-ն հստակ նշել է այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա մասնագետների խումբ ուղարկվել է Սիրիա:

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, Ռուբինյանը նշեց, որ ընդհանուր առմամբ դրական է համարում փաստաթղթի արտաքին քաղաքականությանը վերաբերող մասը. «Ինչպես մշտապես հայտարարել ենք, արտաքին քաղաքական վեկտորներում շեշտակի փոփոխություններ չկան, ինչը սակայն չի նշանակում, որ գործող ուղղությունների շրջանակներում աշխատելու տեղ չկա և չպետք է բարձրաձայնվեն խնդիրները, որոնք կան»:

Ռուբինյանը համաձայն չէ, որ արտաքին քաղաքականությունը, ըստ կառավարության ծրագրի, բազմավեկտոր չէ. «Եթե նայեք ծրագիրը, կտեսնենք, որ մի շարք կարևորագույն ուղղություններ կան: Ինչ վերաբերում է նրան, թե որոշ բաներ կոնկրետ նշված չէ, ես կարծում եմ, որ պետք է արվեն հիմնական շեշտադրումները, ինչն էլ արված է, որ թե դետալային քայլերը նշվեն»:

Նույն շարքից