Հայաստան 

«Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ-ն սատարում է ՕԵԿ-ի նախաձեռնությունը

analitik.am

   «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչներն օրերս հայտարարեցին, որ պատրաստվում են դատական կարգով վիճարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ օգոստոսի 1-ից հոսանքի գինը 4 դրամով բարձրացնելու որոշումը: «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» հասարակական կազմակերպությունն իր սատարումն է հայտնում ՕԵԿ-ին՝ ազգանպաստ այս նախաձեռնության իրականացման գործում: Ներկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում մեր կազմակերպությունն անընդունելի է համարում լայն սպառման ապրանքների կամ ծառայությունների թանկացումը, որը կարող է նաև շղթայական թանկացումների պատճառ դառնալ: «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» հասարակական կազմակերպությունը կոչ է անում խնդրով շահագրգիռ հասարակական կազմակերպություններին, անհատներին ի շահ մեր ժողովրդի ցուցաբերել ակտիվություն և միանալ այս գործընթացին:

«Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ-ի նախագահ Կարեն Թումանյան

Նույն շարքից