Հասարակություն 

ԱԳՆ ղեկավարն ընդունել է Արցախում «The HALO Trust» ծրագրի նորանշանակ ղեկավարին

Փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի ղեկավարի պաշտոնում իր առաքելությունն ավարտած Չարլզ ֆոլին և ծրագրի նորանշանակ ղեկավար Ասքանազ Համբարձումյանին:

Չարլզ ֆոլը իր երախտագիտությունն է հայտնել Արցախի իշխանություններին համագործակցության և հանրապետության տարածքում կազմակերպության կողմից մարդասիրական ականազերծման աշխատանքների գործունեությանը աջակցելու համար: Նա Մասիս Մայիլյանին է ներկայացրել այդ պաշտոնում իրեն փոխարինած Ասքանազ Համբարձումյանին:

Կողմերը քննարկել են Արցախում «The HALO Trust» կազմակերպության մարդասիրական ականազերծման աշխատանքների, ինչպես նաև մոտ ապագայում նախատեսվող ծրագրերի իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել «The HALO Trust»-ի և Արցախի համապատասխան պետական կառույցների միջև հաստատված համագործակցության մակարդակի կապակցությամբ:

Հանդիպմանը մասնակցել է նաև կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մայքլ Նյուտոնը:

 

  • 106
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    106
    Shares

Նույն շարքից