Գլխավոր Տնտեսություն 

ՌԴ ԱԳ փոխնախարարը խոսել է Հայաստանին մատակարարվող գազի գնի մասին

analitik.am

Հայաստանը ռուսական գազը ստանում է արտոնյալ պայմաններով, որը հաստատված է պայմանագրով: Կապված 2018 թվականի դեկտեմբերի 31-ին նախորդ պայմանագրի ժամկետի լրանալու հետ, նոր պայմանագիր է ստորագրվել, որով ռուսական գազը Հայաստանի սահմանին արժենալու է 165 դոլար՝ 150 դոլարի փոխարեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Ռուսաստանն ընդառաջ գնա հայկական կողմի ջանքերին ու էժանացնի գազը:

Կարասինը նշել է, թե պետք է հաշվի առնել նաև այն, որ հայկական կողմին վաճառվող գազի գնի վրա չի ազդում դրա կալորիականությունը, ինչը փաստացի  կոմերցիոն զեղչ է, որը պայմանավորված է երկու երկրների դաշնակցային հարաբերություններով:

Կարասինը նաև հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները կրում են մասշտաբային բնույթ բոլոր ոլորտներում և չեն սահմանափակվում միայն գազի գնագոյացմամբ:

Նույն շարքից