Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ընդունվեց

analitik.am

    Այսօր Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովում մեկնարկած արտահերթ նստաշրջանի ընթացքում,  67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով, առաջին ընթերցմամբ ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը: Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի եւ դրան առնչվող մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

    Նախատեսվում է, որ օրենքն ընդունվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2014թ.-ի հուլիսի 1-ից: Այդ օրվանից պարտադիր կուտակային վճարը կփոխարինվի պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճարով՝ եկամտի 5 տոկոսի չափով: 

 

Նույն շարքից