Հայաստան Քաղաքականություն 

Պետք է պատասխանատվության ենթարկվեն նրանք, որոնց քաղաքական որոշումը բերեց մարտի 1-ին. Քոչարյան

analitik.am

Նախկինում կար կոծկելու քաղաքական պատվեր, իսկ այսօր մարտի 1-ի գործով կա ամբողջությամբ բացահայտելու քաղաքական պատվեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանի խոսքերով, պատվեր բառը լավ չի հնչում, սակայն կա բացառիկ հնարավորություն, որպեսզի գործը բացահայտվի. «Պետք է պատասխանատվության ենթարկվեն նրանք, որոնց քաղաքական որոշումը բերեց մարտի 1-ին: Եթե նախագահներն ասելիք ունեն, պետք է հարցաքննվեն»:

Քոչարյանը նաև դիմեց այն պաշտոնյաներին, ովքեր ծավալուն տեղեկատվություն ունեն հարցի ամբողջական բացահայտման համար. «Բաց է, թող գան, աջակցեն նախաքննական մարմնին, խնդիրն արագ լուծվի: Օր առաջ մարտի 1-ը բացահայտելը մեր երկրի շահերից է բխում»:

 

Նույն շարքից