Հասարակություն 

Արարատի մարզում փորձում են պտտել հայրենադարձության անիվը

analitik.am

Արարատի մարզում հողերի մոտ 30-ը չմշակվող են, էռոզիայի ենթարկված և դեգրադացված: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Սարգսյանը համաձայն է, որ 30 տոկոսը բարձրա ցուցանիշ է: Նրա խոսքերով, դրա հիմնական պատճառն արտագաղթն է, մարդիկ ունեցել են վարելահողեր, այգիներ, որոնք այդ մարդկանց բացակա լինելու պատճառով չեն մշակվում:

Մարզպետը խոսեց նաև մարզում հայտնաբերված անօրինական ջրագծերի մասին՝ նշելով, որ հարցով զբաղվում է ՊՎԾ-ն  և միևնույն ժամանակ հավաստիացնելով, որ այս ջրագծերը հիմա փակվել են:

Հարցին, թե ինչպես են մարզում պայքարում արտագաղթի դեմ, Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Մարզպետները պայքարում են արտագաղթի դե՞մ: Մարդիկ հիմնականում անարդարության պատճառով են արտագաղթում: Իհարկե նաև աշխատատեղերի բացակայությունն է դրա պատճառը: Դրա համար մեր ամենօրյա աշխատանքը միտված է ոչ միայն արտագաղթը կասեցնելուն, այլ նաև հայրենադարձության անիվը պտտելուն»:

Նույն շարքից