Հասարակություն Ֆեյսբուք 

Հաճախ ստանում ենք հետևյալ տեսակի մեղադրանքներ՝ «կարևոր գործերը թողած ինչով եք զբաղվում»․ Արսեն Թորոսյան

analitik.am

«Հաճախ ստանում ենք հետևյալ տեսակի մեղադրանքներ՝ «կարևոր գործերը թողած ինչով եք զբաղվում»։

Նման մեղադրանքները հիմնականում ուղղված են լինում մեր այն նախաձեռնություններին, որոնք վերաբերում են հազարավոր մեր քաղաքացիների և հատկապես կանխարգելիչ միջոցառումներին։

Աղմուկը ինքնին լուրջ հանրային առողջապահական խնդիր է և, այո, մենք նաև դրանով ենք զբաղվելու։

Մենք արդեն ունենք Երևան քաղաքի փոքր կենտրոնի ԱՂՄՈՒԿԻ քարտեզը, որը կազմվել է NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի կողմից։ Աշխատանքները շարունակական են լինելու»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նույն շարքից