Հասարակություն 

«Մանվել դուբլ» ենք խաղալու. «Կոռնիձորի» Արոն՝ Սասուն Միքայելյանի թեկնածության մասին

analitik.am

ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրված պատգամավոր Սասուն Միքայելյանը պետք է դուրս գա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, այդ դեպքում միայն նրա թեկնածությունը ընդունելի կլինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ «Կոռնիձորի» Արոն։

«Եթե Սասուն Միքայելյանը առաջադրվել է ԵԿՄ պաշտոնում, նա պետք է դուրս գա կուսակցությունից, վարչության անդամ չպետք է լինի, հակառակ դեպքում ԵԿՄ–ն նորից կուսակցական խաղերի մեջ է մտնելու, ինչպես Մանվել Գրիգորյանի ժամանակ էր։ Կուսակցական, կոռումպացված կարգավիճակի հասած երկրապահը վերակռումպացվելու է կուսակցական եւ ոչ կուսակցական առումներով։ «Մանվել դուբլ» ենք խաղալու։

Էդ մարդիկ, որ հավաքվել են ու առաջադրել են Սասուն Միքայելյանի պաշտոնը, կարող է վաղն էլ հանդիպեն եւ առաջադրեն Սերժ Սարևգսյանի թեկնածությունը։ Ինչ-որ մի բանի դիմաց իրենք թեկնածություն են առաջադրում»,- նշել է Արա Խուդավերդյանը՝ հավելելով, որ ԵԿՄ փոխնախագահները, վարչության անդամներն են առաջադրել Սասուն Միքայելյանի թեկնածությունը։

Արա Խուդավերդյանը նշեց, որ իրենք սկսել են մի գործընթաց, որով ցանկանում են ԵԿՄ–ն վերադարձնել երկրապահին։

Մանրամասն՝ news.am

Նույն շարքից