Հայաստան 

Մինսկի խմբի համանախագահների առաջարկները Բաքվի սրտով չեն. Էդվարդ Նալբանդյան

analitik.am

Բաքվի սրտով չեն Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտարարեց  ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են սահմանից դիպուկահարների դուրս բերմանը, սահմանային միջադեպերի հետաքննման համար մեխանիզմների ստեղծմանը, այդ թվում` համանախագահների կողմից ներկայացվող առաջարկությունները, որոնք ձևավորվել են որպես միասնական փաթեթ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների նախագահների կողմից, չգիտես ինչու, Բաքվի սրտով չեն»,-  նշել է  ՀՀ ԱԳ նախարարը:


Պատասխանելով հայ լրագրողի հարցին, թե ինչ կոնկրետություն է ուզում ստանալ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Ֆրանսիայի նախագահ Օլանդի` Ֆրանսիայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հրավերի առնչությամբ, Նալբանդյանն ասաց. «Ֆրանսիայի նախագահը տարածաշրջան այցի ժամանակ ներկայացրեց իր բավականին կոնկրետ գաղափարը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն  Ֆրանսիայում: Ամենայն հավանականությամբ, այդ կոնկրետությունն այնքան էլ Բաքվի սրտով չէ, դրա համար էլ նրանք այլ կոնկրետություն են սպասում»:


Էդվարդ Նալբանդյանի խոսքով` համանախագահների կողմից հնչած առաջարկություններին, որոնք ուղղված են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլընտրանք կոնկրետություն ուղղակի չի կարող լինել:

Նույն շարքից