Բարի օր Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանը խոսել է Արցախ կատարած այցի մասին

Աշխատանքային այցով իմ շատ սիրելի Արցախում էի։

Ջերմ, բովանդակալից և արդյունավետ հանդիպումներ ունեցանք ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, ԱՀ մի շարք պետական, ռազմական, քաղաքական, հոգևոր և մշակութային գործիչների հետ։

Հայաստանի և Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը և անվտանգությանն առնչվող բազմաթիվ հարցերի մասին անկեղծ և հանգամանալից քննարկում ունեցանք ԱՀ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և պատգամավորների հետ: Կարծում եմ, որ մերօրյա տեղեկատվական խառնակչության պայմաններում այսպիսի ուղղակի շփումները և տեղեկատվության փոխանակումը չափազանց կարևոր են հայկական երկու հանրապետությունների ներդաշնակ և համահունչ ընթացքի համար։

Այցելեցի մարտական դիրքեր, Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցի արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին, եղա Քր․ Իվանյանի անվան ռազմական վարժարանում, զրուցեցի ուսուցիչների եւ սաների հետ: Մեծ բավականություն ստացա նաև Շուշիում Կերպարվեստի պետական թանգարան, Երկրաբանության թանգարան և Հայկական դրամի թանգարան այցելությունից։

Հ․Գ․ Հաճախ այցելեք մեր հայրենիքի չքնաղ արցախյան հատված, դրական լիցքերը երաշխավորված են։

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան

 

  • 28
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    30
    Shares

Նույն շարքից