Միջազգային Քաղաքականություն 

Իսրայելը կրակ է բացել սիրիական քաղաքի վրա

analitik.am

Փետրվարի 11-ին Իսրայելը կրակ է բացել սիրիական Էլ-Կունեյտրա քաղաքի վրա: Այս մասին հայտնում են սիրիական պետական լրատվամիջոցները: Միջադեպի արդյունքում վնասվել են շինություններ, տուժածների մասին տեղեկություններ չեն հայտնվում, փոխանցում է САНА-ն:

Սիրիական ԶԼՄ-ները գրում են, որ կրակի թիրախը եղել է ավելի վաղ ավերված հիվանդանոցը:

Սիրիական կողմի տեղեկություններով, կրակը բացվել է տանկերից:

Իսրայելական կողմը դեռ չի մեկնաբանել տեղեկությունները:

 

Նույն շարքից