Դելի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող Arpit Palace հյուրանոցում հրդեհի արդյունքում առնվազն 17 մարդ է մահացել: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ հղում անելով իշխանություններին: Զոհերի մեծ մասը գրանցվել է թունավորման արդյունքում:
Կրակի դեմ պայքարի համար հյուրանոց է ուղարկվել 26 հրշեջ:
Այս պահին փրկարարական օպերացիան ավարտվել է, տարհանվել է 35 մարդ:
Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: