Հայաստան Քաղաքականություն 

Նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը մտադիր է զբաղվել նաև իրավապաշտպան գործունեությամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, բացի փաստաբանական գործունեությունից, մտադիր է զբաղվել նաև իրավապաշտպան գործունեությամբ, և նոր բացված հասարակական կազմակերպությունը հենց այդ նպատակով է:

Հովհաննիսյանը նախկինում լինելով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար և բավական լավ կապեր ունենալով ԵԽԽՎ-ում՝ ուզում է այդ հասարակական կազմակերպության միջոցով ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովին ներկայացնել այն մտահոգությունները, որոնց մասին արդեն մի քանի անգամ խոսել է մամուլում:

Մոնիթորինգի հանձնաժողովի հաջորդ այցը Հայաստան սպասվում է մինչև մարտի 15-ը, և Հովհաննիսյանը պատրաստվում է հանձնաժողովի հետ հանդիպել ոչ թե որպես նախկին պատգամավոր, այլ արդեն որպես ՀԿ ղեկավար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • 60
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    62
    Shares

Նույն շարքից