Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ Կոնգրեսում համաձայնության են հասել Մեքսիկայի հետ սահմանը պաշտպանելու հարցում

analitik.am

Հանրապետական սենատոր Ռիչարդ Շելբին լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսում սկզբունքային համաձայնության են հասել ամերիկա-մեքսիկական սահմանի անվտանգությունն ապահովելու ֆինանսավորման հարցի շուրջ:

Սենատորը համաձայնագրի դետալների մասին չի հայտնել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկար ժամանակ պայքարում է, որպեսզի Կոնգրեսից 5,7 միլիարդ դոլար ստանա երկրի սահմանին պատ կառուցելու համար, որը կփակի Լատինական Ամրիկայի երկրներից անօրինական ներգաղթյալների մուտքը Միացյալ Նահանգներ: Կոնգրեսի կողմից Թրամփին մերժելը հանգեցրել էր շաթդաունի:

Որոշ տեղեկություններով, Կոնգրեսում ձեռք բերված համաձայնությունն ուղղված է շաթդաունի վերսկսումը թույլ չտալու համար:

 

 

Նույն շարքից