Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի

analitik.am

Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի: Խոսքը մասնավորապես վերաբերում է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանին:

Աթաբեկյանը փոխարինեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Գրիգորյանին, ով հրաժարվել էր մանդատից:

Այսօր՝ փետրվարի 12-ին, խորհրդարանը սկսում է քննարկել կառավարության ծրագրի նախագիծը: Իր խոսքում ՀՀ վարչապետը շնորհավորեց խորհրդարանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Նա նաև շնորհավորեց բոլորին դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առթիվ՝ նշելով, որ դրանք միջազգային հանրության կողմից գնահատվեցին ազատ, արդար, մրցակցային, թափանցկի: Նույն գնահատականը տվեց նաև հայաստանյան հանրությունը:

Նույն շարքից