Հայաստան Քաղաքականություն 

Հայ ժողովուրդը հաղթելու է աղքատության, գործազրկության, խեղճության և անգործության դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ինչպես 2018 թվականի ապրիլի 16-ին Ֆրանսիայի հրապարակի ինքնաշեն ամբիոնից հայտարարեցի Հայաստանում ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության մեկնարկը, այնպես էլ հիմա ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից ՀՀ ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովի  առաջ, ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի առաջ ազդարարում եմ Հայաստանի Հանրապետությունու համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը: Այսօր՝ փետրվարի 12-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի նախագիծը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ հայ ժողովուրդը հաղթել է կոռուպցիայի, ամենաթողության, կլանային կառավարման դեմ պայքարում և հայ ժողովուրդը հաղթելու է աղքատության, գործազրկության, խեղճության և անգործության դեմ պայքարում:

ՀՀ վարչապետի, խոսելով այն մասին, թե ինչպես են պատրաստվում իրականացնել տնտեսական հեղափոխությունը, ասաց, որ այն իրականացվելու է նույն գործիքակազմով, ինչով իրականացվեց քաղաքական հեղափոխությունը՝ կարևորելով յուրաքանչյուր անձի մասնակցությունը, փոփոխությունը:

 

Նույն շարքից