Գլխավոր Հայաստան 

Երբեմն ինձ բերում են տեքստերը, որոնք ընթերցելիս ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Կարողացել ենք արդյո՞ք վերջին 10 ամիսների ընթացքում փոխել պետական պաշտոնյայի վարքագիծը, թե ավելի շատ պետական պաշտոններն են փոխել մեր վարքագիծը: Այս հարցն ունի հստակ պատասխան՝ այո, մենք կարողացել ենք ազդեցություն ունենալ պետական պաշտոնյայի վարքի վրա: Ես, որ վարչապետ եմ դարձել, կարողացել եմ ազդել վարչապետի վարքի վրա, որ վարչապետը չլինի այնպիսին, ինչպիսին է: Պետք է խոստովանել, որ ազդեցությունները փոխադարձ են՝ այո, և՛ փոխվել է, և՛ չի փոխվել: Այսօր՝ փետրվարի 12-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, համակարգը լուրջ ազդեցության լծակ է, երբեմն շատ բարդ է դրան դիմադրելը և կրկնակի ջանքեր է պահանջում․ «Ես բերեմ օրինակ: Իմ քաղաքական կարիերայի ընթացքում իմ ելույթները միշտ ես եմ գրել: Բնականաբար վարչապետ դառնալուց հետո լինում են դեպքեր, որ ինձ համար տեքստեր են գրում: Երբեմն ինձ բերում են տեքստերը, որոնք ընթերցելիս ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը: Ես զարմանում եմ, մարդիկ, ովքեր այս տեքստը գրել են, Հայաստանում փոփոխություններ չեն նկատե՞լ, տեղյա՞կ չեն, թե ինչ է կատարվում երկրում: Այն տեքստը, որը Սերժ Սարգսյանը պետք է ինչ-որ տեղ կարդար, նույն տեքստը բերում են ու տալիս ինձ տվյալ հանդիպումից առաջ: Ես չեմ ասում, որ սա լավ է կամ վատ, սա օբյեկտիվ իրականությունն է»:

Կառավարության ղեկավարը նշեց, որ շատ դեպքերում իրենք ազդել են պետական պաշտոնյայի վարքագծի վրա, օրինակ, վարչապետի ավտոշարասյունը փոքրացել է, այն կարմիր լույսի տակ կանգնում է. «Սա հասարակ փոփոխություն է, բայց կա»։

 

Նույն շարքից