Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը՝ կոչ է անում պաշտոնյա դարձած որոշ ակտիվիստների փոխվել

analitik.am

Մենք ունենք երևույթ, երբ պետական պաշտոնյա դարձած երբեմնի ընդդիմադիրը և ակտիվիստը մտածում է, թե ինքը պետք է գործի նախկինի նման, դա կոմպլեքս է: Այսօր՝ փետրվարի 12-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե այդ գործիչները ցանկանում են ցույց տալ, որ իշխանության մեջ են, սակայն չեն դադարել ակտիվիստ կամ ընդդիմադիր լինել՝ այն ընդդիմադիր տրամաբանությամբ, որ ով աչքի դեմը գալիս է, քլնգում է, սնայպերը հանում ու ճակատին խփում է, փռում գետնին:

Վարչապետը այս համատեքստում խոսեց իր օրինակի մասին՝ հայտարարելով, որ իր այս կարգավիճակում չի կարող խոսել այնպես, ինչպես նախկինում, ինչը չի նշանակում, որ ծախվել է ինչ-որ մութ ուժերի. «Պարզապես իմ կարգավիճակը պատասխանատվությունը և հարաբերությունները փոխել է: Այսօր ակտիվիստից դարձած պետական պաշտոնյան պետք է սա գիտակցի, եթե չգիտակցի, ուրեմն խնդիր է: Մարդուն թվում է, որ պետական պաշտոն ստանալուց հետո էլ իր գործունեության ոլորտը Ֆեյսբուքի էջն է, պետք է սուր ստատուսներով գնա որևէ կազմակերպություն ստուգի՝ առանց մտածելու, որ այդ ստատուսները կարող են դատական բողոքարկման հիմք դառնալ, ասեն, որ մինչ ստուգելը որոշել են ամեն ինչ: Այսպես չի կարող շարունակվել»:

Փաշինյանի խոսքերով, պետք է պետական ծառայության ստանդարտները բարձրացվեն, ինչն անհնար կլինի առանց պետական պաշտոնյայի և ապարատի աշխատավարձի բարձրացման. «Ես ցավոտ բան եմ ասում»:

 

 

Նույն շարքից