Հայաստան 

Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի նիստում

analitik.am

Հունիսի 23-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի վեցերորդ նիստը՝ «Եվրասիական տնտեսական միությունը. առավելություններն ու հեռանկարները» թեմայով:

 
Նիստը վարում էին ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը եւ Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանը, Արմեն Կարապետյանը, Տաճատ Վարդապետյանը, Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավորներ Բորիս Ռեզնիկը, Վասիլի Լիխաչովը, Եվրասիական գործարար խորհրդի գործադիր տնօրեն Օլեգ Վելիկորեդչանինը, Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Միխայիլ Դեմիչենկոն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զարգացման դեպարտամենտի բաժնի վարիչ Զոյա Մորոչկովան, հյուրեր:

 

Մինչ քննարկման մեկնարկը հյուրերը ծաղիկներ դրեցին Ազգային ժողովի այգում` հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

 

Հայ եւ ռուս խորհրդարանականները կարեւորեցին նման ձեւաչափով հանդիպումները, նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս քննարկելու Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալուն վերաբերող բազմաթիվ հարցեր: Հյուրերը ներկայացրին տարբեր ոլորտներում սպասվող դրական զարգացումները, որոնք կունենա Հայաստանը ինտեգրումից հետո:

 

Նիստում քննարկվեցին եվրասիական ինտեգրման գործընթացի շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ համատեղ ծրագրեր: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային հարցերի: 

Նույն շարքից