Բարի օր Հասարակություն 

Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ինչ-որ բան սպառնա, ԵԿՄ-ն չի միջամտելու. Սասուն Միքայելյան

analitik.am

Դահլիճում գտնվողներից ոչ մեկը դեմ չի եղել, քննարկման արդյունքում առաջադրվեց իմ թեկնածությունը, ընթացքում կլինի համագումար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով ԵԿՄ նախագահի ընտրությունների մասին:

Միքայելյանը նշեց, որ կառույցը պետք է 90 տոկոսով փոխվի: Նրա խոսքերով պետք է ժողովրդին ճիշտ ներկայացնել, թե ով է երկրապահը, ինչ է նա արել Արցախյան ազատամարտի ժամանակ 10400 քռ/կմ տարածք ազատագրելու գործում. «Պետք է վերականգնել արժեքների կորուստը»:

Պատգամավորը բացառում է, որ իր՝ ԵԿՄ նախագահ ընտրվելու դեպքում կառույցը կկուսակցականացվի:

Հարցին, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությանն ինչ-որ բան սպառնա, ԵԿՄ-ն չի կանգնի՞ նրա կողքին, Միքայելյանն ասաց, որ ԵԿՄ-ն երբեք չի խանգարի Փաշինյանի կառավարությանը, ոչ էլ կմիջամտի. «ԵԿՄ-ն չի կարող դառնալ իշխանության ծառան»:

Ինչ վերաբերում է իր և Մանվել Գրիգորյանի համեմատությանը, Միքայելյանը նշեց, որ իր սեփականությունը բաց է ու պարզ՝ հորդորելով իր որդիներին չհամեմատել ուրիշների որդիների հետ

Նույն շարքից