Գլխավոր Ռազմական 

ՊՆ-ն չի պատրաստվում ո՛չ ծածկել, ո՛չ կոծկել. Դավիթ Տոնոյանը՝ Ամանորին զինծառայողի մահվան դեպքի մասին

analitik.am

Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ո՛չ ծածկել, ո՛չ կոծկել, և դա չի արել տարիներ շարունակ։ Այսօր՝ փետրվարի 12-ին, Կիպրոսի Պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով Ամանորի գիշերը տեղի ունեցած միջադեպի մասին ինչի արդյունքում զինծառայող է մահացել, սակայն այդ մասին հանրությունն իմացավ միայն օրեր առաջ. «Հիմա ծառայողական քննություն է իրականացվում, պարզելու համար, թե ինչի հետ է դա կապված եղել, որովհետև հաշվի առնելով այն, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»։

Տոնոյանի խոսքերով, տեղեկություններն ընդհանրապես այսօրվա մեր իրողություններում հնարավոր չի ծածկել․ «Վիճակագրությունն այսպես ասած խաչմերուկային է իրականացվում։ Դուք ստանում եք տեղեկություներ և՛ հանրապետության դատախազությունից, և՛ Հատուկ քննչական, և՛ Քննչական ծառայությունից, նաև ՊՆ-ից։ Հնարավոր չի որևիցէ մի բան կոծկել։ Միևնույն ժամանակ ես չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ չկապված նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել»։

Նույն շարքից