Քաղաքականություն 

Եղել է գրավոր խնդրանք Սիրիայի դե ֆակտո իշխանություններից. Դավիթ Տոնոյանը՝ հայկական խմբի մասին

analitik.am

Եղել է գրավոր խնդրանք Սիրիայի դե ֆակտո իշխանություններից։ Այսօր՝ փետրվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով Սիրիա հայկական խումբ ուղարկելու մասին:

Տոնոյանի խոսքերով, Հայաստանի Հանրապետությունը հումանիտար առաքելություն է իրականացնում օրենքի տառին համապատասխան. «Եթե լինեն այնպիսի հանգամանքներ, եթե ահրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցել, ՀՀ-ն անպայման կանի դա օրենքի տառին համապատասխան, իհարկե միևնույն ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ այդ հարցում որոշումը կայացնելու ժամանակ»։

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայկական 83 հոգանոց խմբի՝ Սիրիա հասնելու մասին հայտնել էր փետրվարի 8-ին:

Նույն շարքից