Գլխավոր Քաղաքականություն 

Ես հարցը բարձրացրել եմ Լենինի, Ստալինի ժամանակ. Փաշինյանը հաճոյախոսեց պատգամավորին

analitik.am

Այս հարցը, ինչպես ժողովուրդն է ասում, ես բարձրացրել եմ Լենինի ժամանակ, Ստալինի ժամանակ, սակայն լուծում չի տրվել: Այսօր՝ փետրվարի 12-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց ԼՀ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ ցանկանալով իմանալ, թե ինչ լուծում է տրվելու վթարային շենքերի հարցին, ինչպես է ապահովվելու այդ շենքերի բնակիչների անվտանգության հարցը:

Վարչապետը նախ հաճոյախոսեց տիկին Գրիգորյանին՝ հայտարարելով, որ վերջինս շատ լավ տեսք ունի ապա հավելելեց. «Վթարային շենքերի խնդիրը չի լուծվում, քանի որ մեր եկամուտներն այնպիսին չեն, որ մեր մինիմալ ծախսերը հոգանք ու լուծենք կապիտալ խնդիրները»:

Փաշինյանյի խոսքերով, մասնավորապես Սիսիանում վթարային շենքերի և մյուս հարցերի լուծումը կախված է նրանից՝ այնտեղ ՀԴՄ խփող կա, թե՝ ոչ. «Եթե Սիսիանի բոլոր խանութները ՀԴՄ խփեն, մարդիկ պահանջեն դրանք, այդ հարցը շատ արագ կլուծվի, հակառակ դեպքում հարցը դանդաղ է լուծվելու»:

 

Նույն շարքից