Հասարակություն 

ՊՆ-ն դիմում է պատերազմի մասնակից վետերանների հարազատներին

analitik.am

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հերթական տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է պատերազմի մասնակից վետերանների հարազատներին:

Մերձմոսկովյան «Պատրիոտ» պուրակում կառուցվող Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված տաճարի «Հիշատակի ուղի» ցուցադրությունների շարքում ներառելու համար անհրաժեշտ են պատերազմի վետերանների թվայնացված լուսանկարները (JPEG ֆորմատով) և նրանց կենսագրական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան/մահվան ամիս-ամսաթիվ, այլ տվյալներ):

Լուսանկարները և տվյալները խնդրում ենք ուղարկել [email protected][email protected] հասցեներին` կատարելով «1941-1945» նշումը:

 

Նույն շարքից