Հասարակություն 

Գալուստ և Արման Սահակյանների անուններով երթուղիներ չկան, բայց գծատերեր կան. Նավասարդյան

analitik.am

2012-13 թվականներին երթուղային ցանց է մշակվել, որի շնորհիվ մենք ստացել ենք 249 ավտոբուս Չինաստանից և 170 ավտոբուս ներկրվել է մասնավոր ընկերությունների կողմից: Այդ ընթացքում 30 միրոավտոբուսային երթուղի է փակվել, որոնց փոխարինել են ավտոբուսայինները կամ դրանք փակվել են: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտային վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Նավասարդյանը դրական պատասխան տվեց հարցին, թե կան արդյո՞ք այսօր գծատերեր՝ հավելելով, որ նոր երթուղային ցանցում մոտեցումներն այլ  են, այդ ժամանակ նրանցից կազատվեն, իսկ քանի դեռ այդ ցանցը չկա, պետք է սպասարկեն այն օպերատորները, որոնք սպասարկում են:

Տրանսպորտային վարչության պետը խոսեց նաև պաշտոնյա գծատերերի, մասնավորապես Գալուստ և Արման Սահակյանների մասին՝ հայտարարելով, որ նրանց անուններով երթուղիներ չկան:

 

Նույն շարքից