Հասարակություն 

ԱՄՆ-ում հրապարակվել է Հայաստանում կալանավորված հակահայ լոբբիստի դատավճիռը. ermenihaber

analitik.am

ԱՄՆ-ի Կոլումբիայի նահանգի շրջանային դատարանը հրապարակել է Հայաստանում կալանավորված, այնուհետև ԱՄՆ-ին արտահանձնված, հակահայ  թուրք լոբբիստ Քեմալ Օքսուզի դատավճիռը։  Նրա նկատմամբ ԱՄՆ-ում առաջադրված էր եղել 5 մեղադրանք։ Դատավոր Թանյա Չաթկոն նրան  թեև մեղավոր է ճանաչել միայն 2  մեղադրանքով, այնուամենայնիվ Օքսուզը դատարանի դահլիճից  պայմանականորեն ազատ է արձակվել։

Ըստ մեղադրանքներից մեկի՝ Օքսուզը 2013 թվականին ամերիկացի օրենսդիրների այցը Բաքու կազմակերպելու նպատակով Ադրբեջանի իշխանություններից ֆինանսավորում է ստացել, ինչը փորձել է թաքցնել:

Դատարանի որոշմամբ,  առաջիկա 2 տարիները  նրա համար կլինեն  փորձաշրջան։ Դրանից զատ, Օքսուզը պետք է վճարի 20 հազար դոլար տուգանք։ Նա պարտավորվել է նաև 100 ժամ հասարակական աշխատանք իրականացնել։

2018թ. դեկտեմբերին ամերիկյան դատարանը վճռել էր նրան 50 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակել: Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարարությունը պահանջել էր, որ Օքսուզն առնվազն մեկ տարի ազատազրկվի՝ ամերիկյան քաղաքական ինստիտուտներին վնաս հասցնելու մեջ։

 

Նույն շարքից