Հայաստան 

ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցության անդամներ

analitik.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հունիսի 23-ին ընդունել է «Եվրոպական ազատ դաշինք»  եվրոպական քաղաքական կուսակցության պատվիրակության անդամներ Միգել Մարտինեզ Թոմիին, Էվա Բիդանիա Իբարգուտխիին և Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոային, որոնք Արցախում են գտնվում ճանաչողական այցով: Կարեն Միրզոյանը կարևորել է Արցախի քաղաքական ուժերի և «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցության միջև քաղաքական երկխոսության և համագործակցության հաստատումն ու զարգացումը և կարծիք հայտնել, որ այն կրելու է փոխշահավետ բնույթ։ Արտաքին գործերի նախարարը և պատվիրակության անդամները մտքեր են փոխանակել այդ համագործակցության ձևերի և մեխանիզմների շուրջ։

 

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ 

Նույն շարքից