Քաղաքականություն 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ն կփակվի. Նիկոլ Փաշինյան

analitik.am

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը կփակվի: Այսօր՝ փետրվարի 12-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Համապատասխան հարցը բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանը՝ ցանկանալով իմանալ, թե ունի արդյո՞ք կառավարությունը ՔԿՀ-ն փակելու և տեղափոխելու ծրագիրը:

Վարչապետը դրական պատասխան տվեց հարցին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս քրեակատարողական հիմնարկը փակելու մասին խոսել էին «ԲՀ» և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Նիկոլայ Բաղդասարյանը: Վերջինս նույնիսկ առաջարկել էր թանգարան հիմնել այդ ՔԿՀ-ի շենքում:

Նույն շարքից