Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 1000 մարդու

analitik.am

Թուրքիայի իշխանություններն ավելի քան 1000 մարդու են ձերբակալել՝ Միացյալ Նահանգներում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապ ունենալու կասկածանքով: Այս մասին տեղեկանում ենք CNN Turk-ին, նշվում է, որ կասկածյալներից շատերը գտնվում են Անկարայում, սակայն ոստիկանության գործողությունները կատարվում են երկրի բոլոր 76 շրջաններում:

Նշենք, որ 2016-ին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո ավելի քան 80 հազար մարդ է ձերբակալվել և կալանավորվել, մոտ 150 հազար պետական և զինվորական ծառայող էլ զրկվել է աշխատանքից: Էրդողանի քննադատները մեղադրում են նրան  իշխանության լծակներն օգտագործելով տարակարծությունը ճնշելու մեջ:

Հիշեցնենք, որ Ֆեթուլահ Գյուլենը 1999-ից բնակվում է ԱՄՆ-ում: Մինչև 2013 թվականը նա սերտ համագործակցում էր Էրդողանի հետ՝ ստեղծելով իսլամական հասարակական շարժում, սակայն հետագայում վիճեց Թուրքիայի իշխանության հետ: Թուրքիայի իշխանությունները նրան մեղադրեցին զինվորական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, իսկ 2016-ից էլ մի քանի անգամ  պահանջել են ԱՄՆ-ին արտահանձնել նրան:

Վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայում հազարավոր մարդիկ են կալանավորվել՝ Գյուլենի հետ կապ ունենալու կասկածանքով, որոնց թվում են բժիշկներ, հասարակական գործիչներ, քաղաքական գործիչներ, դատավորներ, զինվորականներ:

 

Նույն շարքից