ԱՄՆ Վաշինգտոնի արևմտյան օկրուգի ավագ դատավոր Ջոն Քոենաուերը հունիսի 24-ից հուլիսի 3-ը կայցելի Հայաստան: Այցի ընթացքում դատավոր Քոենաուերը կմասնակցի Հայաստանի դատավորների, իրավագիտության ուսանողների ու երիտասարդ շրջանավարտների համար կազմակերպվող սեմինարներին, որոնք անց են կացվում ԱՄՆ դեսպանության ու ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Դատախազական կարողությունների զարգացման, աջակցության և ուսուցումների միջազգային գրասենյակի հովանու ներքո: Նա նաև նախատեսում է հանդիպումներ ունենալ Հայաստանի իրավագիտական համայնքի մի շարք անդամների հետ:
Այցը պայմանավորված է Հայաստանի կառավարությանը ժողովրդավարական հաշվետվողականության ու իրավունքի գերակայության ասպարեզներում աջակցելու Միացյալ Նահանգների շարունակական հանձնառությամբ: