Հայաստան Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանն այն մասին, թե ինչու էին քննադատում նախորդներին, եթե իրենք էլ են քիչ թվեր գրել

Այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, խոսելով այն մասին, թե ինչու էին իրենք նախկիոնւմ քննադատում նախորդ իշխանություններին կառավարության ծրագրում քիչ թվեր գրելու համար, սակայն նույն բանը նաև արել են իրենք, նշեց, որ նախկին գործող ռեժիմի պայմաններում դա լրացուցիչ լծակ է եղել ընդդիմության ձեռքում իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար. «Թվի համար կարող էիր լրացուցիչ պատասխան պահանջել և ավելի շատ դրա վրա շեշտադրել: Հիմա, երբ մենք ունենք ազատ, անկախ ընտրություններ, եթե կառավարության ծրագրում գրվածը չարվի, քաղաքացին կարող է իր մանդատով որոշում կայացնի: Բացի դրանից, պարտադիր չէ, որ կառավարության ծրագրում լինեն շատ թվեր, քանի որ այն ընդունելուց հետո ընդունվում է գործողությունների ծրագիր և տարեկան ծրագիր, որտեղ արդեն յուրաքանչյուր տարվա համար կան կոնկրետ ցուցանիշներ»:

Հարցին, թե նշանակում է արդյո՞ք դա, որ քաղաքացին պետք է 5 տարի սպասի՝ հաշվի առնելով այն, որ ընտրությունները 5 տարին մեկ են, Հարությունյանը նշեց, թե որևէ մեկը չի ասում, որ պետք է 5 տարի սպասել. «Դա ժողովրդավարական համակարգի տրամաբանություն է: Քաղաքացին, երբ գնում է ընտրության, գիտի, որ 5 տարով է ընտրում այդ ուժին, իսկ իշխանությունն էլ գիտի, որ 5 տարի ունի: Կան ժողովրդավարական այլ մեխանիզմներ ևս՝ քննարկումներ, բողոքի ակցիաներ, որոշակի շատ լուրջ իրավիճակում՝ արտահերթ ընտրություններ: Բայց ես կարծում եմ, որ այս կառավարությունը կկատարի իր ծրագրերը և ժողովուրդը 5 տարի հետո կտա իր գնահատականը»:

  • 108
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    111
    Shares

Նույն շարքից