Գլխավոր Քաղաքականություն 

Իրանի հետ հարաբերություններում Հայաստանը չի լինի որևէ մեկին վնասելու գործի մասնակից. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Իրանի հետ հարաբերությունների մասին խոսելիս պետք է հարցը բաժանել երեք մասի՝ երկկողմ քաղաքական հարաբերություններ, երկկողմ տնտեսական հարաբերություններ և ԵԱՏՄ-Իրան հարաբերություններ: Այս մասին խորհրդարանում կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին և հիշեցնելով, որ ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր է ստորագրվել, որը վավերացման փուլում է:

Փաշինյանի խոսքերով, համաձայնագրի վավերացումն էական փոփոխություն կմտցնի նաև հայ-իրանական տնտեսական հարաբերություններում. «Մենք շատ ակտիվ համագործակցում ենք էներգետիկ ոլորտում և մտադիր ենք այն խորացնել»:

Ինչ վերաբերում է քաղաքական հարաբերություններին, Փաշինյանը նշեց, որ դրանք շատ բարձր մակարդակի վրա են. «Այն, որ ես փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնում եմ Իրան, ևս խոսում է այդ փաստի մասին: Մենք իհարկե համոզված եմ, որ Իրանի հետ կպահպանենք բարձր մակարդակի, փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ, որի նպատակը չի լինի որևէ երրորդ կողմին վնասելը: Այս հարաբերություններում Հայաստանը չի լինի որևէ մեկին վնասելու գործի մասնակից»:

 

Նույն շարքից