Հասարակություն Ռազմական 

Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցեր

analitik.am

Փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող ԵԱՀԿ պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության ամրապնդման և զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության վերաբերյալ մի շարք հարցեր:

Երկուստեք կարևորվել է համագործակցությունը նշված հարցերի շուրջ և նախանշվել են համագործակցության հնարավոր ուղղությունները:

 

Նույն շարքից