Հայաստան Քաղաքականություն 

Կառավարության ծրագրում մոտ 90 անգամ նշված է «պետք է» բառը. Գորգիսյան

analitik.am

Մենք հարցերով փորձում ենք պարզաբանում ստանալ այն բացերի վերաբերյալ, ինչ չենք գտել կառավարության ծրագրում, այն մոտեցումների վերաբերյալ, որոնք մտահոգիչ ենք համարում: Այս մասին հայտարարել է ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ խոսելով կառավարության ծրագրի մասին և հավելելով, որ այս պահի դրությամբ Լուսավոր Հայաստանը դեռ որոշում չունի կառավարության ծրագրի քվեարկության մասով:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքերով, կառավարության ծրագիրը վերացական է և ոչ կոնկրետ. «Մոտ 90 անգամ նշված է «պետք է» բառը, սակայն նշված չէ, թե ինչպես ենք հասնելու դրան»:

Խորհրդարանը շարունակում է քննարկել կառավարության ծրագիրը, պատգամավորները շարունակում են ուղղել իրենց հարցերը վարչապետին: Գրանցվել է 53 պատգամավոր:

 

Նույն շարքից