Հայաստան Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանի պատասխանը՝ «հոգնած» Էդմոն Մարուքյանին

analitik.am

Այսօր փետրվարի 12-ին, այն ընթացքում, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ներկայացնում էր կառավարության ծրագիրը, Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց «Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ...» հայտնի ստեղծագործությունը: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր ենթադրությունները, որ իր գրառումը քաղաքական ենթատեքստ ունի:

Լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե ինչու են հոգնեցրել ընդդիմությանը, նշեց, որ հոգնել են, հետո ուժ կհավաքեն, պարբերաբար հոգնում են, հետո ուժ հավաքում, ինչը նորմալ է:

Հարությունյանը նշեց նաև, որ իրենք Էդմոն Մարուքյանի համար չեն աշխատում, որ նա հիասթափվի իշխանություններից կամ չհիասթափվի. «Կարծում եմ, որ ընդդիմության գործն է միշտ հիասթափվել ու հոգնել գործող իշխանություններից»:

 

Նույն շարքից