Բարի օր Տնտեսություն 

Հայաստանում իշխանությունը հայտնվել է փողոցային առևտրականների դերում. Անի Հովհաննիսյան

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.

«Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ը, երբ մի օր մոտենում է փողոցային առևտրականներին և հարցնում. «Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել», նրան պատասխանում են՝ «Laissez-nous fаire, laissez-nous passer. Le monde va de lui-meme» (Թողեք աշխատենք, մեզ հանգիստ թողեք: Աշխարհը շարժվում է ինքն իրենով):

Նրանք այդ կերպ պատասխանեցին, քանի որ շատ լավ հասկանում էին, որ պետությունն ՝ այս դեպքում ի դեմս թագավորի, լավագույնը, ինչ կարող է անել, իրենց չխանգարելն է, որպեսզի կարողանան հանգիստ աշխատել: Այստեղից էլ հենց ծնունդ է առել հայտնի laissez faire կարգախոսը:

Աշխարհի մի շարք զարգացած տնտեսություն ունեցող երկրներում, զարգացումը տեղի է ունեցել տնտեսական ազատականացման արդյունքում, ինչի հետևանքով մարդիկ սկսել են ազատ կապիտալ ստեղծել, տնօրինել իրենց ստեղծած կապիտալն ազատորեն, իսկ պետության գործառույթը կայացել է միայն նրանում, որ կարողանա ստեղծել բարենպաստ պայմաններ այդ կապիտալը ստեղծող մարդկանց համար: Պետությունները դուրս են եկել տնտեսական ճգնաժամից և զարգացել, քանի որ իշխանության եղել են կոմպետենտ մարդիկ, ովքեր կրել են պատասխանատվություն իրենց ստանձնած իշխանության համար: Հասկացել են, որ իրենք են այն մարդիկ, որ պետք է ստեղծեն այդ պայմանները:

Հայաստանում իրավիճակի աբսուրդն այն է, որ փողոցային առևտրականների դերում հայտնվել է երկրի իշխանությունը, ով ասում է՝ թողեք աշխատենք, ինչի արդյունքում Լյուդովիկոս XV-ի դերում էլ հայտնվել է հասարակությունը, որն ամեն վարկյան հարցնում է, թե ինչո՞վ կարող ենք օգնել»:

  • 159
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  • 1
  •  
  •  
  •  
    162
    Shares

Նույն շարքից