Գլխավոր Քաղաքականություն 

Սա արհամարական վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ. Էդմոն Մարուքյան

analitik.am

7 տարվա մեջ, որ ես խորհրդարանում եմ, սա առաջին դեպքն է, որ կառավարությունը ծրագիր է բերում առանց խորհրդարանական ուժերի հետ նախնական քննարկումների, սա արհամարական վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. «Մեկ տարի առաջ, երբ Կարեն Կարապետյանը ծրագիր էր բերելու, մեզ զանգահարել էր Վաչէ գաբրիելյանը և առաջարկում էր միասին հանդիպել ԵԼՔ-ի և ԲՀԿ-ի խմբակցությունների հետ ու ներկայացնել ծրագիրը: Մենք մերժեցինք՝ ասելով, որ վարչապետը պետք է ծրագիրը բերի, բացի դրանից էլ անընդունելի է այլ խմբակցության հետ ծրագիր քննարկելը»:

Մարուքյանի խոսքերով, Կարեն Կարապետյանից առաջ, երբ Հովիկ Աբրահամյան է եղել վարչապետը, էլի քննարկում եղել է, սակայն այս անգամ այդպիսի բան չեղավ, հետևաբար ծրագիրը փոփոխելու հնարավորություն չկա:

Լուսավոր Հայաստանի ղեկավարը նշեց, որ նախկինում լավ դրսևորումներ եղել են՝ հավելելով, որ նախաձեռնությունը պետք է լինի վարչապետի կողմից, ոչ թե խմբակցությունների:

Մարուքյանը նաև քննադատեց այն, որ կառավարությունը բերել է ծրագիր՝ դեռ չունենալով կառուցվածք:

 

Նույն շարքից