Հասարակություն Ֆեյսբուք 

Հայտնի ստատուսի կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել իր խորհրդականից

analitik.am

«ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը:

Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից:

Վարչապետի դիրքորոշումն այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաներն իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում:

Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վլադիմիր Կարապետյանը:

Նույն շարքից