Գլխավոր Տնտեսություն 

ԱՄՆ պետական պարտքը պատմական ռեկորդ է սահմանել

analitik.am

ԱՄՆ պետական պարտքը հասել է 22 տրիլիոն դոլարի, ինչը պատմական ռեկորդ է: Այս թիվը ներկայացված է ԱՄՆ ֆիննախի կայքում:

2019 թվականի փետրվարի 11-ի դրությամբ Միացյալ Նահանգների պետական պարտքը կազմել է 22,012 տրիլիոն դոլար: Ամսվա սկզբի հետ համեմատած պարտքն ավելացել է ավելի քան 90 միլիարդ դոլարով:

USA Today-ի տեղեկություններով, Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում ԱՄՆ պետական պարտքն ավելանում է շատ արագ տեմպերով՝ այդ թվում նաև նրա հարկային բարեփոխումների պատճառով:

Հունվարին հայտնվել էր, որ Թրամփի նախագահության ընթացքում ԱՄՆ պետական պարտքն ավելացել է 2 տրիլիոն դոլարով՝ սահմանելով վերջին 70 տարում ամենաբարձր ցուցանիշը: Կոնգրեսի կանխատեսմամբ, եթե որևէ փոփոխություն չլինի, 2028 թվականին ԱՄՆ պետական պարտքը կազմելու է ՀՆԱ-ի 96 տոկոսը:

Հիշեցնենք, որ նախընտրական արշավի ժամանակ Թրամփը խոստացել էր 8 տարում երկիրն ազատել պետական պարտքից:

 

 

Նույն շարքից