Գլխավոր 

Ցույց արեք, երբ հասնեք այնպիսի քանակների, որ հասկանանք իրար հետ գործ չունենք անելու, ցտեսություն կասենք. Փաշինյանը բարկացավ

analitik.am

Եթե մենք 100 տոկոսով ազնիվ ու անկեղծ չլինենք, հաջողության չենք հասնի: Այսօր՝ փետրվարի 13-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հարցին (Էնֆիաջյանը նաև առաջարկել էր 25 կգ-ի փոխարեն սահմանել դիցուք 35 կամ 40 կգ) և խոսելով ապրանք ներկրողների մասին, որոնք արդեն 25 կգ-ն գերազանցող ապրանքի համար պետք է մաքսատուրք վճարեն. «Դուք ասում եք, որ հանդիպել եք Թուրքիայից ապրանք ներկրողների ներկայացուցիչների հետ, որոնք բողոքում են, որ ոչ առևտրային նպատակով ապրանք ներկրելու հետ կապված սահմանափակումներ կան ու 600 հոգի շահառու ունեն: Մենք շարունակելու ենք իրար երեսի նայել ու խաբե՞լ: Ոչ առևտրային նպատակով ապրանք ներկրելու շահառուն ՀՀ բոլոր բնակիչներն են: Իսկ եթե պարբերաբար գնում ու ապրանք ես բերում, դա արդեն այլ բան է: Չի լինի այդպես: Այն ժամանակ կար օլիգարխիա, հիմա կա անտիօլիգարխիա»:

Փաշինյանը նշեց, որ չեն լինելու այլևս արտոնյալներ, այլևս 50-50 կիլոգրամներով առանց մաքսատուրք վճարելու ապրանք չի ներկրվելու. «Չեն լինելու անսկզբունք կոմպրոմիսներ: Չի լինելու, որ ցույցեր անեն ու ասեն, որ սա են ուզում նա են ուզում: Ցույց արեք, երբ կհասնեք այն քանակի, որ մենք կհասկանանք իրար հետ գործ չունենք անելու, ցտեսություն կասենք, շնորհակալություն կհայտնենք: Բայց մենք չենք համաձայնվելու իրար երեսի նայելուն ու իրար ֆռցնելուն: Չի լինելու ուրիշ տարբերակ ոչ մեկի համար, բերելու եք, մաքսազերծելու եք: Խաբեությունն ու սուտը դարձել են հասարակական հարաբերությունների հիմնական օղակ: Ես թույլ չեմ տալու ինձ հետ այպես հարաբերվել: Ստի վերջը եկել է: Ով ինձ խաբի, իմ աչքի գրողն է դառնալու»:

Վարչապետը խոսեց նաև փողոցային առևտրի մասին. «Մի քանի  օր առաջ լսում էի, որ մարդիկ բողոքում էին՝ հայտարարելով, թե դրա՞ համար են արել հեղափոխություն: Մի՞թե հեղափոխությունն արել ենք, որ Երևանը վերածենք արևելյան բազարի»:

Նույն շարքից