Գլխավոր Քաղաքականություն 

Պարոն Փաշինյան, հաղթանակը բոլորինս է, իսկ պարտության պատասխանատուն միայն Դուք եք մնալու. Պատգամավոր

analitik.am

Հաղթանակն ունի բազմաթիվ տերեր, պարտությունը որբ է ու անտեր: Մենք Ձեզ հաղթանակ ենք մաղթում տնտեսական հեղափոխության տեսլականում, բայց այդ հաղթանակը բոլորինս է, պարտության պատասխանատուն Դուք եք մնալու: Այսօր՝ փետրվարի 13-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, դիմելով վարչապետ Փաշինյանին, հայտարարեց ԲՀ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Բագրատյանի խոսքերով, կառավարության ծրագրի հիմքում դրված է ազատ խաղացողի տեսլականը. «Տնտեսական հեղափոխության պարագայում խիստ վտանգավոր է և ռիսկային խաղի կանոնների ոչ հստակությունը: Բայց կարող է հաջողության հասնել այն տեսքը, որը Դուք տվել եք ծրագրին: Ամեն դեպքում անհասկանալի է, թե ինչու եք նշել տնտեսական աճի առնվազն 5 տոկոս: Դուք զգուշավորության շեմ եք վերցրել, որը նախորդ կառավարությունն էլ ուներ: Ես առաջարկում եմ հանել այդ 5 տոկոսը, քանի որ դա հեղափոխական ցուցանիշ չէ»:

Պատգամավորը տնտեսական հեղափոխության պայմաններում ագրեսիվ մոտեցում տեսնելու ցանկություն հայտնեց՝ հավելելով, որ կառավարության ծրագրում դրա փոխարեն կա զգուշավորություն: Բագրատյանը նաև կարծիք հայտնեց, որ ի տարբերություն քաղաքական հեղափոխության, այս դեպքում Փաշինյանի թիմն ուզում է հետ քաշվել, ժողովուրդն անի տնտեսական հեղափոխությունը:

Փաշինյանը նշեց, որ նման բան չկա. «Մենք ասում ենք նույնը, ինչ քաղաքական հեղափոխության մասին, ասում ենք, որ հնարավորություններ պետք է ստեղծել և ուղղություններն էլ ենք ասում»:

 

Նույն շարքից