Հայաստան Քաղաքականություն 

Որևէ մեկին չթվա, թե հին տրամաբանությամբ վարչապետի պաշտոնը պինդ գրկելու ենք ու ավտոմատներով, տանկերով պահենք. Փաշինյան

analitik.am

Ժողովրդավարությունը մեր արժեքն է և այն պետք է մենք ուժեղացնենք: Խորհրդարանում կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է տեսակետներին, թե կառավարությունը ծրագիր է ներկայացրել, որը հնարավորություն է տալիս խուսափելու պատասխանատվությունից, Փաշինյանը նշեց, որ ինքը երբեք պատասխանատվությունից չի խուսափել ու չի խուսափելու՝ հիշեցնելով նաև հեղափոխության օրերին իր հայտնի ելույթը, երբ նշեց, որ կհեռանա քաղաքականությունից, եթե իր ասած քանակությամբ մարդ լինի, սակայն ինքը չկարողանա հեղափոխություն իրականացնել:

«Որևէ մեկին չթվա, թե հին տրամաբանությամբ վարչապետի պաշտոնը պինդ գրկելու ենք ու ավտոմատներով, տանկերով պահենք: Մեր քաղաքականությունը եղել է հնարավորություններ ստեղծելու քաղաքականություն: Կկարողանա՞նք մենք մարդկանց ոգևորել, քաջալերել, իրենց իսկ ուժերի նկատմամբ հավատ ներշնչել, կնշանակի, որ արժանի ենք առաջնորդել: Որովհետև առաջնորդի առաքելությունն է օգնել մարդուն հավատալ ինքն իրեն: Հայաստանում քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ հենց այն պատճառով, որ մարդիկ հավատացին իրենց ուժերին: Հիմա ասում ենք՝ հարգելի, քաղաքացի, որքան դու հզոր քաղաքական ուժ ես, այդքան էլ հզոր տնտեսական ուժ ես: Որ պահին դու քո ուժերին հավատաս, այդ պահից կդառնաս տնտեսական հեղափոխության առաջնորդ» ,-ասաց Փաշինյանը:

 

Նույն շարքից