Գլխավոր Հասարակություն 

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը. Վիճակն օրհասական է

analitik.am

Այսօր՝ փետրվարի 13-ին, Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Աշխատակիցները նշում են, որ այս կերպ բողոքի ակցիա են իրականացնում, քանի որ  իրենց նամակ-ահազանգին որևէ մեկը չի արձագանքել:

Փետրվարի 12-ին գործարանի աշխատակիցներից Արմեն Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Հարգելի՛ ընկերներ հարգելի համաքաղաքացիներ Ալավերդու ճակատագրով մտահոգ քաղաքացիներ, վիճակը մեր քաղաքում արդեն դարձել է օրհասկան, բոլորս կանգնած ենք տնտեսական ու ֆինանսական մեծ ճգնաժամի առաջ, հորդորս ու խնդրանքս է որ վաղը բոլորս միահամուռ կերպով ժամը 10 ին հավաքվենք եկեղեցամերձ հրապարակում և մեր բողոքի ձայնը բարձրացնենք»։

Նույն շարքից