Հայաստան 

Մենք հիմա օրենսդրական նախաձեռնություն ենք պատրաստում, որը բուռն քննարկումների տեղիք կտա. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Մենք հիմա օրենսդրական նախաձեռնություն ենք պատրաստում, որը, համոզված եմ, որ բուռն քննարկումների տեղիք կտա: Խորհրդարանում կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը :

Վարչապետը նշեց, որ Հայաստանում քաղաքական իրողությունները հաշվի առնելով՝ պետք է ավագանիների դերը բարձրացնել՝ մասնավորապես նրանց որոշակի դեպքերում լիազորություններ տալ համայնքի ղեկավարի պաշտոնակության հարցը լուծելու հարցով. «Հիմա Տարածքային կառավարման նախարարությունն աշխատում է այդ օրենսդրական նախաձեռնության վրա և այն առաջիկայում կհասնի Ազգային ժողով»:

Փաշինյանը հավելեց, որ տեղական ինքնակառավարման ինստիտուտի զարգացման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան. «Մենք այդ հարցը տեսնում ենք ժողովրդավարության, հակակշիռների և փոխզսպան, ինչպես նաև իշխանության բաժանման տրամաբանության մեջ»:

 

Նույն շարքից