Քաղաքականություն 

Ներկա պահին չկա գայթակղիչ կետ ներդրումներ կատարելու համար․ Տարոն Սիմոնյան

analitik.am

Մեր գլխավոր նպատակը հարկային օրենսգիրքը բավարար չափով պարզեցնելն է: Այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ նիստին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի այն հարցին, որ մտահոգություն կա ներդրողների իրավունքների պաշտպանության հարցում, քանի որ ներկա պահին չկա գայթակղիչ կետ ներդրումներ կատարելու համար՝ հավելելով, որ չնայած կոռուպցյայի դեմ պայքար կա, բայց դա կարծես թե բավարար չէ ներդրողների համար:

Վարչապետի խոսքերով, եթե այդ օրինագծում կան բացթողումներ և թերի կետեր, ապա այդ մասով պետք է զբաղվի ազգային ժողովը՝ կատարելով որոշակի բանակցություններ իրավաբանների հետ, ինչից հետո կկայացվի որոշում փոփոխություններ և պարզեցումներ կատարելու համար:

Վարչապետը նաև նշեց, որ իրենք պատրաստ են լուծել այդ խնդիրները, եթե այն ավելի որոշակի դարձվեն:

Նույն շարքից