Ազգային ժողովը շարունակում է քննարկել կառավարության ծրագրի նախագիծը: Հիշեցնենք, որ վարչապետին հարց ուղղելու համար գրանցվել էր 53 պատգամավոր: Ավելի քան մեկ օր աշխատելուց հետո հարցերի փուլն ավարտվեց և մեկնարկեց հաջորդ փուլը՝ պատգամավորների ելույթ ունենալու փուլը:
Ինչպես հարցերի մասով, այնպես էլ այս հարցում խորհրդարանը կրկին ռեկորդ սահմանեց՝ ելույթ ունենալու համար գրանցվել է 42 պատգամավոր: